News

Միջոցառում` Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոցում

Educational 2013-05-16

Արիության ու հայրենասիրության դաստիարակման վառ օրինակ էր Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոցում մայիսի 4-ին անցկացված միջոցառումը, որը կազմակերպվել էր դպրոցի 6-12-րդ դասարանների շնորհալի աշակերտների, փոխտնօրեն Մ.Սարգսյանի, պատմության ուսուցչուհի Ա.Մարգարյանի, դասղեկների և դաստիրակչական աշխատանքների կազմակերպիչ Վ.Սաքանյանի համատեղ ջանքերով:

Միջոցառումը նվիրված էր մայիսյան հաղթանակներին և դպրոցի շրջանավարտ, Արցախի գոյամարտում հերոսաբար զոհված Արտեն Աշխարհբեկի Հարությունյանի պայծառ հիշատակին: Սկզբում աշակերտները ներկայացրին փոքր էքսկուրս` ժամանակի շղթայով, հիշեցին բոլոր հաղթանակ կերտողներին` անուն առ անուն, նրանց ձոնեցին հաղթական երգեր, խոնարհվեցին նրանց հայրենասիրության և արիության առջև:

Միջոցառման երկրորդ մասն ամբողջությամբ նվիրված էր արցախյան գոյամարտում արիաբար զոհված Արտեն Հարությունյանին: Ներկայացվեց ազատամարտիկի կենսագրությունը, դրվագներ նրա դպրոցական կյանքից և նրա մասին 12-րդ դասարանի աշակերտ Նորիկ Հակոբյանի գրած շարադրությունը, որը շարադրությունների մրցույթի հանրապետական փուլում արժանացել է մրցանակի:
 
Միջոցառման երրորդ մասում կատարվեց ռազմագիտության կաբինետը Ա.Հարությունյանի անունով կոչելու արարողությունը: Ժապավենը կտրելու պատիվը տրվեց զոհվածի մայր Անգին Հարությունյանին և Գուգարքի ԵԿՄ-ի նախագահ Սամվել Սաքանյանին:
 
Միջոցառման ավարտին մասնակիցներն ու հյուրերն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հայրենական Մեծ պատերազմում և արցախյան գոյամարտում զոհվածներին` ծաղիկներ դնելով նրանց հիշատակին կառուցված հուշատախտակի մոտ: Այնուհետև կատարվեց ծառատունկ գյուղի ճանապարհամերձ բարձունքում տեղեդրված անհայտ զինվորի հուշարձանի տարածքում:
 
Միջոցառմանը ներկա էին ԵԿՄ Գուգարքի բաժանմունքի նախագահ Սամվել Սաքանյանը, նախագահի տեղակալ Վահե Միկիչյանը, ՊՆ 40133 զորամասի սպաները, զոհված զինծառայողի ծնողները:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.