News

Անօրգանական նյութերի հիմնական դասերը

Educational 2016-05-10

Սույն թվականի մայիսի 6-ին տեղի ունեցավ բաց դաս քիմիայից <Օյունջյան> դպրոց-վարժարանի 8 <Ա> դասարանում < Անօրգանական նյութերի հիմնական դասերը> թեմայով: Դասարանը կահավորված էր պաստառներով, խաղի համար անհրաժեշտ պարագաներով, փորձերի համար անհրաժեշտ նյութերով և լաբորատոր սարքերով: Դասը սկսվեց <քիմիա-ֆեկտրի> խաղ-մրցույթով: Դասարանը բաժանվեց երկու թիմի, որոնց առաջադրվեցին ինտելեկտուալ և թեստ հարցեր: Հանձնարարվեց կազմել պրիզմա <թթու> և <հիմք> բառերով: Աշակերտները, գործնական աշխատանքի ժամանակ օգտագործելով անհրաժեշտ հայտանյութեր, հայտնաբերեցին տրված փորձանյութում եղած նյութերը: Նրանք ստացան պղնձի(II) հիդրօքսիդ անլուծելի հիմքը, մյուս թիմը փորձեց լուծել առաջացած նստվածքը: Վերջում տրվեց խնդիր պղնձի հանքից պղնձի ստացման վերաբերյալ: Կատարվեց բոլոր փուլերի գնահատում և ամփոփում: Հաղթող թիմը պարգևատրվեց պատվոգրով, իսկ մյուս թիմը` շնորհակալագրով:

Շիրակ, ք. Գյումրու Օյունջյան մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.