News

Բաց դաս մաթեմատիկայից

Educational 2016-05-09

Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանում մաթեմատիկայի բաց դաս էր: Դասը վարում էր ուսուցչուհի Ասյա Այվազյանը: Ամփոփվում էր տասնորդական կոտորակների թեման: Ուսուցչուհու բնութագրմամբ դասը ճամփորդություն էր մաթեմատիկական միջավայրում: Նախ ուսուցչուհին աշակերտների ուշադրությունը հրավիրեց պատին փակցված նկարին՝ վեհանիստ մի սար էր, սարի երկու կողմում աստիճաններ էին:
Յուրաքանչյուր ճիշտ առաջադրանք միջոց էր` աստիճանը հաղթահարելու և դեպի գագաթ բարձրանալու: Ուսուցչուհին դասարանը բաժանեց երկու խմբի, հանձնարարեց, միմյանց բացատրելով, կատարել աշխատանքը: "Smart" գրատախտակի վրա երևաց հանձնարարությունը:  
 
Ուսուցչուհին բացատրեց աշխատակարգը և հայտարարեց, որ դասը կրում է Վերելք խորագիրը: Խմբերը լարված աշխատում էին, իրար ետևից գրավում աստիճանները, տեղակայում իրենց դրոշը: 
 
Վերջապես վերելքն ապահոված  էր, բոլոր առաջադրանքները կատարված էին: Ա. Այվազյանը խրախուսեց աշակերտներին, գնահատեց` հիմնավորելով գնահատականները: Վերջում միասին արտասանեցին Շիրազի Վերելք բանաստեղծությունը: Ուսանելի և բովանդակալից դաս ստացվեց:
 
 

Արագածոտն, գ. Արտենիի թիվ 1 մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.