News

Ցտեսություն Բուկվար

Educational 2016-05-09

Մայիսի 6-ին Վարդենիկի Ա.Օհանյանի անվան №2 հիմնական դպրոցում անցկացվեց ցերեկույթ:Ցերեկույթին մասնակցում էին նույն դպրոցի 2ա և 2բ դասարանի աշակերտները:Ցերեկույթը կոչվում էր " Прощай Букварь!" Այն կազմակերպել էին Ռուսաց լեզվի ուսուցչուհիներ Տ.Հովհաննիսյանը և Ն. Աթայանը:Ցերեկույթին ներկա էին դպրոցի ուսուցչական կոլեկտիվը,ծնողներ,հյուրեր:Երեխանները ներկայացրեցին,թե ինչ են սովորել մեկ տարվա ընթացքում,ինչպես են տիրապետում ռուսաց լեզվին:Ռուսերենով ողջունեցին հյուրերին և ուսուցիչներին,ասացին խոսքեր նվիրված տառերին ու դպրոցին,երգեցին ու պարեցին ռուսական ժողովրդական երգեր ու պարեր:Բեմականացրեցին ռուսական ժողովրդական հեքիաթներ:Ողջույնի խոսքեր ասեցին նաև ծնողներն ու ներկա գտնվող ուսուցիչները:

Գեղարքունիք, գ. Վարդենիկի թիվ 2 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.