News

Բաց դաս միջոցառում նվիրված Գրիգոր Զոհրապի 155-ամյակին

Educational 2016-05-07

2016 թվականի մայիսի 6-ին Արմավիրի մարզի << Նոր Կեսարիայի միջնակարգ դպրոց >> ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ բաց դաս միջոցառում դատավարության տեսքով: Դասը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սեդա Բաղդասարյանը 10-րդ դասարանի աշակերտների հետ: Դասի սկզբում բեմականացվեց Գրիգոր Զոհրապի << Փոստալ >> նորավեպից մի փոքրիկ հատված, իսկ հետո սկսեցին դաս դատավարությունը՝ Տիգրանուհու հայցը, բարի անունը վերականգնելու և իր խորտակված կյանքի համար մեղավորներին պատժելու խնդրանքով ընդդեմ Սուրբիկ Հանըմի: Դատավարությունը ավարտվեց Սուրբիկ Հանըմին դատապարտելով 10 տարի ազատազրկման: Աշակերտները հիացրին ներկաներին, գերազանց մատուցվող դերակատարումներով: Դասի վերջում ներկաները շնորհակալություն հայտնեցին մասնակիցներին և շնորհավորեցին միջոցառման կազմակերպիչ Ս. Բաղդասարյանին:

Արմավիր, գ. Նոր Կեսարիայի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.