News

Պոլիտեխնիկն սկսել է ընդունել դիմորդների հայտերը

Educational 2016-05-06

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն արդեն իսկ սկսել է դիմորդների դիմում-հայտերի ընդունման գործընթացը, որը կշարունակվի մինչև հունիսի 1-ը:
Այս տարի ընդունելությունը կատարվում է ըստ ՀՀ կառավարության հաստատած մասնագիտությունների նոր ցանկի՝ 21 մասնագիտություն՝ 30 կրթական ծրագրով: 
 
Պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ՀԱՊՀ-ին հատկացված է 262 տեղ, այդ թվում՝ 22 տեղ բանակից զորացրվածների համար: 
 
Ի դեպ, վերջին պարագայում մրցույթն իրականացվելու է միայն բանակից զորացրվածների միջև: 
 
Պաշտպանության նախարարության պատվերով հատկացվել է անվճար, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով լրացուցիչ 10 տեղ՝ 4 կրթական ծրագրով:
 
Աղբյուրը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.