News

Հերոսներ չեն դառնում, հերոսներ ծնվում են

Educational 2013-05-16

Մայիսի 8-ին Հ. Օշականի անվան թիվ 172 դպրոցում տեղի ունեացավ «Խաղաղություն աշխարհին» խորագրով ցերեկույթը՝ կազմակերպված 4-ա դասարանի (դասվար` Լ.Խաչատրյան) կողմից: Միջոցառումն սկսվեց երգով, որին հաջորդեց լռության րոպե: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին խաղաղություն կերտածների անմահ հիշատակը:

Միջոցառման նպատակն էր զգաստության ու զգոնության կոչ անել. Երկիր մոլորակի ճակատագրի հանդեպ հոգատարության կոչ, միլիոնավոր մարդկանց  արդար արյան գնով ձեռք բերված այս թանկ խաղաղությունը պահել-պահպանելու հրամայական կոչ:

Քառասուն րոպե մանկական շուրթերն աղոթում ու երգում էին խաղաղություն: «Խաղաղությունն այնքան բարերար է, որ բառն անգամ շոյում է լսողությունը»,- ասաց դպրոցի տնօրեն պարոն Գ.Գեոլյանը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.