News

Dasaran-ը կհյուրընկալի ԱՄՆ Սբ. Ստեփանոս ազգային վարժարանի սաներին

Featured 2016-05-06

Intel ISEF հեղինակավոր մրցույթին Հայաստանի մասնակցության գործընթացը նախաձեռնելու նպատակով ԱՄՆ-ում գտնվող Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը և «Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ի համահիմնադիր Հովհաննես Ղազարյանը ս.թ. մայիսի 5-ին հանդիպում են ունեցել Ուոթերթաունի Սուրբ Ստեփանոս ազգային վարժարանի տնօրեն Հուրի Բոյամյանի հետ:
Հանդիպման ընթացքում Հուրի Բոյամյանն անդրադարձել է վարժարանի ընթացիկ գործունեությանը, ապագա ծրագրերին, հայեցի կրթության ու դաստիարակության նպատակով կիրառվող ուսումնամեթոդական ծրագրերին: 
 
Dasaran-ի ներկայացուցիչներն էլ իրենց հերթին ներկայացրել են կրթական ծրագրի զարգացման ներկայիս ընթացքը, Dasaran 3.0-ի շրջանակում սպասվելիք նոր նախագծերը, ինչպես նաև Հայաստանի՝ Intel ISEF բնագիտական և ճարտարագիտական մրցույթի մասնակից երկրների շարքում ընդգրկվելուն ուղղված Dasaran-ի նախաձեռնությունը:
 
Ի դեպ, Dasaran-ի և Սուրբ Ստեփանոս ազգային վարժարանի արդյունավետ համագործակցության շրջանակում Dasaran-ը ոչ միայն կներառի հայկական այս կրթօջախն իր կրթական ցանցում, այլև մայիս ամսվա վերջին Երևանում կհյուրընկալի նույն վարժարանի 5-րդ դասարանի սաներին՝ ծանոթացնելու նրանց Հայաստանում բնակվող իրենց հասակակիցների հետ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.