News

ՎԻԿՏՈՐԻՆԱ ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹ

Educational 2016-05-06

Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոցում տեղի ունեցավ միջդպրոցական վիկտորինա-խաղ՝ ուսուցիչների մասնակցությամբ: Խաղը կրում էր իմացական բնույթ, որտեղ պետք էր արագություն, ընդհանուր զարգացվածություն: Խաղի նպատակն էր ձևավորել համագործակցություն և անց կացնել ստուգատես ձեռք բերած գիտելիքների շուրջ: Խաղում իրենց ուժերն էին փորձում Վանաձորի N16 հիմնական և Վանաձորի N17 ավագ դպրոցների թիմերը: Ժյուրիի կազմում էին N17 ավագ դպրոցի տնօրեն Թ. Սաղաթելյանը, նույն դպրոցի հայ գրականության ուսուցչուհի Ա. Քոչարյանը, <<Հայկական զարգացման>> բանկի կառավարիչ Ա. Գևորգյանը : Խաղն ընթացավ երկու փուլով: Առաջին փուլը բաղկացած էր 35 հարցից, երկրորդը՝ 10: Յուրաքանչյուր փուլից հետո ամփոփվեցին խաղի արդյունքները: Խաղում մեկ միավորի առավելությամբ հաղթեց Վանաձորի N16 հիմնական դպրոցը: <<Հայկական զարգացման>> բանկի կառավարիչ Ա. Գևորգյանը հաղթող թիմին և ժյուրիի անդամներին պարգևատրեց հուշանվերներով: Շնորհակալություն ենք հայտնում մասնակիցներին, իրենց վստահության, մասնակցության և համարձակության համար, ինչպես նաև ժյուրիի անդամներին՝ անաչառության և օբյեկտիվ գնահատականների համար:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 17 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.