News

Բաց դաս՝ նվիրված Ջեկ Լոնդոնին

Educational 2016-05-05

Այսօր Աղավնաձորի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանում գրականության ժամին երեխաները պատրաստվել էին հատուկ խանդավառությամբ: Դասը վարում էր վաստակաշատ ուսուցչուհի Գ. Հովհաննիսյանը: Դասը նվիրված էր Ջեկ Լոնդոնին: Երեխաներն իրենց իսկ ձեռքերով պատրաստել էին պաստառներ և այլ նյութեր: Դասն անցավ շատ հետաքրքիր և բովանդակալից: Դասին ներկա էին Եղեգնաձորի ԿԱԻ-ի ներկայացուցիչները, դպրոցի տնօրենը՝ Ն. Մանուկյանը, փոխտնօրենը՝ Ն. Նավասարդյանը, այլ ուսուցիչներ:

Վայոց Ձոր, գ. Աղավնաձորի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.