News

Սեմինար «Ծաղկունք բաց դպրոց» հիմնադրամում

Educational 2016-05-05

Ծնող լինելու արվեստը դժվար է ու պատասխանատու: Երեխաների նկատմամբ մոտեցումներն էլ տարբեր են ու բազմաբնույթ՝ պայմանավորված տարիքային, անձնային առանձնահատկություններով: Մայիսի 5-ին «Ծաղկունք բաց դպրոց» հիմնադրամի հոգաբան Վ. Խաչատրյանը 9-րդ դասարանցիների ծնողների հետ, քննարկեց տարիքային առանձնահատկությունները, ճգնաժամերը, երեխաների նկատմամբ մոտեցումները, հարաբերությունների ճիշտ կառուցման ձևերը: Ծնողների հետ խմբային, դերային խաղերի ու վարժանքների միջոցով վեր հանվեցին տարբեր իրավիճակներում հայտնված ծնողների ճիշտ մոդելները: Սեմինարը ոգևորությամբ ընդունվեց ծնողների կողմից և օգնեց նրանց՝ գտնելու բազմաթիվ հարցերի պատասխաններ: Այս սեմինարով սկիզբ է դրվում ծնողական համալսարանի, որի զարգացմանն էլ նման հոգեբանական աշխատանքները կնպաստեն:

Գեղարքունիք, գ. Ծաղկունքի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.