News

Հրաժեշտ այբբենարանին

Educational 2016-05-05

Ցնծության մեջ էր Զովաբերի միջնակարգ դպրոցի առաջին դասարանը: Փոքրիկները մեծ շուքով ու ոգևորվածությամբ տոնեցին իրենց տառաճանաչությունն ու թվաճանաչությունը: Միջոցառմանը ներկա էին ուսուցիչներ, ծնողներ, տարրական և միջին դասարանների աշակերտներ, հյուրեր: Առաջին դասարանցիները տնօրենին ողջունեցին աղ ու հացով: Բացման խոսքից հետո բեմ դուրս եկան խոսող ձուկը, գորտերը, որոնք մտահոգություն արտահայտեցին փոքրիկ կարապիկի համար, որը շատ տխուր էր: Վերջինս երազում էր թեկուզ կարճ ժամանակով աղջիկ դառնալ, դպրոց գնալ և ուսում ստանալ: Հավաքվեցին բոլոր ջրային կենդանիները և փորձեցին իրականացնել կարապիկի ցանկությունը: Փոքրիկ Ջուլիետան, որը հանդես եկավ որպես խխունջ-թագուհի, իր կախարդական փայտիկով իրականացրեց նրա խնդրանքը: Մեծ ոգևորությամբ երգեցին տառերին, թվերին, մայրիկին, ինչպես նաև մանկությանը նվիրված երգեր: Յուրաքանչյուր աշակերտ արտասանեցին հայոց տառերին նվիրված փոքրիկ քառյակներ, ստեղծեցին հայոց այբուբենի ծաղկած ծառը: Միջոցառումը եզրափակվեց Գրիգոր Զոհրաբյանի <<Երկիր Նաիրյան>> երգով, որի հնչյունների ներքո երեխաները բեմ դուրս եկան շատ հետաքրքիր և հուզիչ կերպարներով՝ զենքը ձեռքին, հպարտ կանգնած զինվորներ, մեր հայրենիքը խորհրդանշող մրգեր, աղ ու հաց, Սևանա կղզի, Սասունցի Դավիթ, Գառնու տաճար, Վարդան Մամիկոնյան, հայ մեծ գրող Եղիշե Չարենց, որի անունն էլ կրում է կրթօջախը: Միջոցառումն ապացույց էր ոչ միայն տառաճանաչության և թվաճանաչության, այլ այնպիսի արժեքային որակների, ինչպիսիք են հայրենասիրությունը, ընկերասիրությունը, սերն ու նվիրվածությունը շրջապատող աշխարհին: Այդ ամենի կազմակերպիչն ու իրականացնողն էր դասվար Ն. Առաքելյանը, որի առաջին գրագետ սաները բարձր պահեցին իրենց ուսուցչուհու պատիվը: Տնօրեն Զ. Հովհաննիսյանը իր գոհունակությունն հայտնեց և նշեց, որ նորաթուխ դասվարը պատվով հանձնեց առաջին քննությունը: Նա նաև հույս հայտնեց, որ ուսուցչուհու առաջին բայց ոչ վերջին հաղթանակն էր:

Գեղարքունիք, գ. Զովաբերի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.