News

Միջոցառում` Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցում

Educational 2013-05-16

Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Ի՞նչն է լավ, ի՞նչն է վատ» խորագրով միջոցառում, որին մասնակցում էին երկրորդ դասարանի աշակերտները` ներկայացնելով գեղեցիկ համեմատություններ, վերլուծություններ, առանձնահատուկ կշռադատումներ ու դատողություններ:

Աշակերերտները խոսեցին այն երևույթների մասին, որոնք բնությունը շնորհել է մարդկությանը` բոլոր հասարակություններին: Երեխաները,   համեմատություններ տանելով, ընդգծեցին այն, թե ինչ լավ է, որ ծագում է արևը և ջերմացնում ու լուսավորում մեր մոլորակը: Ինչ հրաշալի ու լավ է, որ կան կրթարաններ, որտեղ զարգանում են են մանկան միտքն ու աշակերտական կեցվածքը:

Միջոցառումը հագեցած էր ներկայացումներով՝ «Պարսատիկը», «Կամեցող և ծերունիներին օգնող Լարիսան ու Վահեն», «Նեղացած խնձորենին», «75-ամյա Ցոլակ պապը» և այլն:Այս պատմությունների նպատակն էր երեխաներին օգնել ճիշտ արժևորել իրականությունը: Միջոցառման գաղափարն այն  էր, որ ծառերն էլ  ցավ են զգում մարդկանց պես, և հարկավոր չէ մեկ բուռ բալի համար կոտրել բալենու ճյուղերը, նեղացնել նրան, որ 75-ամյա Ցոլակ պապը երեխաների այն հարցին, թե արդյոք ինքը կհասցնի համտեսել իր նոր տնկած ծառի պտուղներից, պատասխանում է, որ ծառ տնկողը միայն մտածում էր, որ լավ կլինի, որ իր ծառի պտուղներից համտեսեն թե´ փոքրերը, թե´ մեծերը, թե´ օտարերկրացիները…

Փոքրիկները միջոցառման ավարտին ասացին, որ ուզում են արևի պես տաք ու ջերմ լինել, լավ գործեր անել և օգնել բոլոր-բոլորին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.