News

Կայացել է հերթական աշխատանքային հանդիպումը

Educational 2016-05-05

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Տաջիկստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իմոմուդդին Սատտորովին:
Նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ դեսպանի գործունեության շնորհիվ կամրապնդվեն ու կզարգանան կրթության ոլորտում երկու երկրների փոխհարաբերությունները:
 
Հայաստանի կրթության և գիտության նախարարը և Տաջիկստանի Հանրապետության դեսպանը կրթության ոլորտի համագործակցության ամրապնդման գործում ընդգծել են առաջիկայում երկու երկրների կրթության և գիտության նախարարությունների միջև կնքվելիք համաձայնագրի կարևորությունը: 
 
Քննարկվել են նաև կրթության ոլորտում, մասնավորապես՝ բարձրագույն կրթության համակարգում ինչպես երկկողմ միջպետական, այնպես էլ միջբուհական հարաբերությունները զարգացնելու ներուժին ու հնարավորություններին վերաբերող հարցեր: 
 
Տաջիկստանի դեսպանը պատրաստակամություն է արտահայտել ձեռնարկել համապատասխան քայլեր` միտված կրթության և գիտության ոլորտում հայ-տաջիկական կապերի ամրապնդմանն ու խորացմանը:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.