News

Քաջերի սերունդը քաջեր են

Educational 2016-05-05

Օրերս Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Էդ.Պողոսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի VIII ա դասարանում պատմության ուսուցչուհի Շողիկ Բարսեղյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր դաս-միջոցառում՝ «Հայերի ինքնապաշտպանական մարտերը» թեմայով: Այն երկկողմանի մեծ աշխատանք էր՝ հայրենասիրական ոգով տոգորված: Ընթացքում աշակերտները մեծ հպարտությամբ խոսեցին Վանում, Շապին-Գարահիսարում, Ուրֆայում, Մուսա լեռան վրա և այլուր հայերի կազմակերպած հերոսական դիմադրությունների մասին: Նրանց հայրենասիրական ու ժողովրդական երգերը մարտական մեծ ոգի ու շունչ հաղորդեցին հանդիսատեսին: Ելույթներով փաստեցին, որ հայ ժողովուրդն ինչպես բոլոր ժամանակներում, այսօր էլ միասնական է: Շատ սահուն էր անցումը դեպի ներկա՝ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացք, երբ ազերի հրոսակները կրկին փորձեցին ցեղասպանություն կատարել, ոչնչացնել ԼՂՀ ժողովրդին: Նրանք ցույց տվեցին, որ չեն մոռացել իրենց նախնիների գազանությունները, որոնց վկայությունն են խոշտանգված ծերունիները , գլխատված զինվորները: Մեր հերոս զինվորներին հարգանքի տուրք մատուցվեց, կատարվեց մոմավառություն և ոգեկոչում: Մեծ ակնածանքով խոսվեց նաև հայ հերոս Մոր մասին, որն արցունքով լի աչքերով, կարոտով և հպարտությամբ է սպասում իր հերոս զավակին: Այնքա՜ն հուզիչ էին նրան նվիրված երգն ու տողերը, որ յուրաքանչյուրի հոգին թախիծով ու անսահման հպարտությամբ լցվեց: Փա՜ռք քեզ , հա՛յ զինվոր, մեր հպարտություև և վեհություն: Աստված քեզ պահապան…

Գեղարքունիք, ք. Վարդենիսի թիվ 2 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.