News

«Երկիր մոլորակը և իր ընկերները»

Educational 2016-05-04

Ակնալճի Արա Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացվեց բաց դաս-միջոցառում բնագիտություն առարկայից «Երկիր մոլորակը և իր ընկերները» թեմայով, 5-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ: Դասը վարում էր ուսուցչուհի Կարինե Նաջարյանը: Դասի հիմնական նպատակն էր հստակ պատկերացում տալ Երկիր մոլորակի ոլորտների` քարոլորտի, ջրոլորտի, մթնոլորտի և կենսոլորտի, կարևորության և փոխադարձ կապի մասին: Դասի 1-ին փուլում աշակերտները բաժանվել էին 4 խմբի, խմբերից յուրաքանչյուրին տրվեցին ոլորտների անվանումները: Խմբերը ներկայացրեցին ոլորտների կարևորությունը և փոխադարձ կապը: Եթե չլինի քարոլորտը, չեն լինի լճերը, գետերն ու ջրվեժները: Եթե չլինի ջրոլորտը, չեր լինի կյանքը Երկրի վրա: Եթե չլիներ մթնոլորտը, ապա Տիեզերքից կնեղացնեն երկնաքարերը և Երկրի ջերմությունը կհեռանա իրենից: Եթե չլիներ կենսոլորտը, ապա սարերը մերկ կլինեին , դաշտերն անապատ,իսկ մթնոլորտը կխեղդվեր թթվածնի պակասից: Դասի 2-րդ փուլում խմբերի միջև անցկացվեց մի փոքրիկ մրցութ-վիկտորինա ոլրտներիր վերաբերյալ : Մրցույթն անցկացվեց ՏՀՏ կիրառմամբ / ինտերակտիվ գրատախտակ/: Խմբերից յուրաքանչյուրը ընտրեցին 6 հարց: 6 միավորով հաղթեց մթնոլորտ խումբը: Դասի վերջում գեղեցիկ տեսանյութի օգնությամբ կատարեցինք մի փոքրիկ ճանապարհորդություն Երկիր մոլորակի գեղեցիկ վայրերը: Որպես դիտակտիկ նյութ պատրաստվել էր մի թոքրիկ մակետ, որը ընդգրկում էր բոլոր ոլորտները: Դասը հագեցած էր նորագույն տեխնոլոգիաներով և հետաքրքիր էր: Բնագիտական մ/մ

Արմավիր, գ. Ակնալիճի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.