News

Հայաստանյան կրթական ոլորտը մեծ ներուժ ունի

Educational 2016-05-04

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ:
Ողջունելով դեսպանին` նախարարը նշել է, որ Եվրոպական Միությունը կարևոր գործունեություն է ծավալում մեր երկրում և ուրախալի է, որ համագործակցության շրջանակն ընդգրկում է նաև կրթության ոլորտը:
 
Նախարար Մկրտչյանը նշել է, որ ներկայումս նախարարությունում լուրջ գործընթացներ են ընթանում բուհական համակարգի բովանդակության վերափոխման ուղղությամբ, լրամշակվում է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ինչպես նաև քննարկումներ են ընթանում «Կրթության ազգային ծրագրի» ուղղությամբ:
 
Դեսպան Սվիտալսկին իր հերթին կարևորել է կրթության առանցքային նշանակությունը երկրի զարգացման գործում: Նա նշել է, որ Հայաստանը կրթական և գիտական մեծ ներուժ ունի, և պատրաստակամություն է հայտնել Հայաստանի կրթական համակարգի աջակցության գործում:
 
«Հայաստանի կրթական համակարգում ներդրումներ անելը մեծ հեռանկար ունի, այդ մասին են փաստում կրթության համակարգի տարբեր օղակներում իմ հանդիպումները: Ուզում եմ փաստել, որ շատ երկրների համեմատ Հայաստանում կրթական միջին մակարդակը բավականին բարձր է:
 
Ես լիահույս եմ, որ մենք կկարողանանք ուղենշել մեծ հեռանկար ունեցող Հայաստանի կրթական համակարգի այն ոլորտները, որտեղ համագործակցության եզրեր կգտնենք»,-նշել է Պյոտր Սվիտալսկին: 
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.