News

Ցերեկույթ՝ նվիրված մայրության և գեղեցկության տոնին

Educational 2016-05-02

Ս/թ ապրիլի 12-ին Վանաձորի Ա. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի 2 Բ դասարանում /դասվար՝ Լ. Թինոյան/ անցկացվեց ցերեկույթ՝ նվիրված մայրության և գեղեցկության տոնին: Ցերեկույթն սկսվեց «Գարուն» երգով: Խոսեցին գարնան մասին, որ հենց գարնանն ենք նշում ամենասիրելի մայրիկների տոնը և Սուրբ Զատիկը: Գովերգեցին մայրիկներին: Խոսեցին Մեծ պասի յոթ կիրակիների մասին՝ Բուն բարեկենդան, Արտաքսման կիրակի, Անառակի կիրակի, Տնտեսի կիրակի, Դատավորի կիրակի, Գալստյան կիրակի և Ծաղկազարդ: Ինչպես նաև Ավագ շաբաթի մասին, որը խորհրդանշում է Հիսուսի երկրային կյանքի վերջին շաբաթը: Իսկ երբ ավարտվում է Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան, սկսվում է Հիսուս Քրիստոսի Հարության մեծ տոնը: Հրեշտակների պարից հետո հայտնվում են հրեշտակներն ու ավետում, որ Հիսուս հարություն է առել: Երեխաները աղոթեցին, որ միշտ սիրով վերաբերվեն իրար, որպեսզի աշխարհում խաղաղությունն իշխի, երկինքը ջինջ ու արևը պայծառ լինի, դաշտերն ու այգիները` ծառ ու ծաղկով զարդարված: Եվ միասին հնչեցրեցին ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԱՂՈԹՔԸ և ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾ շարականը: Քանի որ զատկական տոնահանդեսներն ուղեկցվել են զանազան խաղ-մրցություններով, որոնցից տարածված են եղել հատկապես ձվախաղերը, դասարանը բաժանվեց երկու թիմերի՝ «Զատիկ» և «Ճուտիկ», և խաղաց հետաքրքիր ձվախաղեր: Խաղերն ընդմիջվեցին Ճուտիկների և Զատիկների երգ ու պարով: Ընթացքում հնչեցին եկեղեցական երգեր, շարականներ, մանկական ուրախ երգեր ու պարեր, որոնք ուղեկցվեցին մեծ էկրանին ցուցադրվող թեմային համապատասխան սլայդներով:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.