News

Կայացել է հերթական աշխատանքային հանդիպումը

Educational 2016-05-02

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվական բաժնի հաղորդման՝ Լևոն Մկրտչյանն ընդունել է «ԱՄՆ Խաղաղության կուրպուսի» հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` նախարարը կորևորել է այն հանգամանքը, որ ԽԿ-ի կամավորներն ավելի քան 20 տարի է, ինչ մեր հանրապետության տարբեր մարզերում նպաստում են անգլերենի ուսուցման և ուսուցիչների վերապատրաստման գործընթացին:
 
«Կոնկրետ կրթական, երիտասարդական ծրագրերին աջակցելուց բացի, կարծում եմ, մեկ այլ կարևոր առաքելություն են իրականացնում «Խաղաղության կորպուսի» կամավորականները. նրանք իրենց գործունեությամբ նպաստում են  կամավորականության և հանդուրժողականության  մշակույթի տարածմանը»,-նշել է Լևոն Մկրտչյանը:
 
Նշվել է նաև, որ հեռահար ուսուցման ծրագրի շնորհիվ հանրապետությունում վերապատրաստման դասընթացներ են անցել անգլերեն դասվանդող ավելի քան 100 ուսուցիչ:
 
Հանդիպման ընթացքում, հաշվի առնելով հանրապետության կրթական համակարգի կարիքները, նախարար Լևոն Մկրտչյանն առաջարկել է ճշգրտել առաջնահերթություններն ու գործունեության ուղղությունները առաջիկայում աշխատանքներն առավել համակարգված կազմակերպելու համար:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.