News

« Օր, որը տոն դարձավ բոլորիս համար»

Educational 2016-05-02

Շուրջ երեք տարի «Ծաղկունք բաց դպրոց» հիմնադրամում գործում է գեղարվեստական հանրակրթական ծրագիր: Այն ուղղված է աշակերտների գեղագիտական ճաշակի ձևավորմանն ու զարգացմանը: Ծրագրի իրագործման ընթացքում աշակերտները ցուցաբերել են ոգևորվածություն և ակտիվություն՝ մասնակցելով դպրոցի և դասասենյակների ձևավորման աշխատանքներին: Ուսուցիչների օժանդակությամբ նրանք ստեղծել են բավականին աշխատանքներ, որոնք աշակերտների մոտ ձևավորվել են արվեստի լեզվով խոսելու, հաղորդակցվելու, ձեռքի ու մտքի ներդաշնակ գործելու հմտություններ և կարողություններ: «Ծաղկունք բաց դպրոց» հիմնադրամի թատերակն ստուդիայի սաների ամանորյա տոնական ներկայացումանը «Ծաղկունք բաց դպրոց» հիմնադրամի աշակերտները փայլեցին իրենց խոսքով ու բեմական ներկայացումներով: Առանձնահատուկ պետք է նշել թատերական խմբի անհրաժեշտությունը և օգտակարությունը դպրոցում: Թատերական խմբում ներգրավված են 1-6-րդ դասարանների աշակերտները: Այս խումբն այս տարիների ընթացքում իր աշխատաոճով և սկզբունքներով բաց է եղել ցանկացած նախաձեռնության և առաջարկության համար: Թատերական խմբի ղեկավար՝ Արմեն Քուշկյանը աշակերտների մոտ սեր և հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն թատրոնի , այլև պարարվեստի նկատմամբ: Տարեվերջին, Ամանորյա միջոցառումների շրջանականերում, դեկտեմբերի 25-ին կազմակերպվեցին թատերական և պարային ցուցադրություններ 1-6-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ: Դպրոցի դահլիճում ներկա էին համայնքի բնակիչներ, հյուրեր, ուսուցիչներ, աշակերտներ: Ա.Քուշկյանի կատարած աշխատանքը գերազանցեց մեր բոլորի ակնկալիքները, նրա շնորհիվ մեր աշակերտները հանդես եկան թատերական հիանալի պատրաստվածությամբ:

Գեղարքունիք, գ. Ծաղկունքի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.