News

Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք...

Educational 2016-04-28

2016թ. ապրիլի 28-ին Վաղարշապատի Ռ.Պատկանյանի անվան թիվ 9 հիմնական դպրոցում օրը տոնական էր: IV գ դասարանիի սաները դասվարի՝ Աննա Գյարաքյանի ղեկավարությամբ ներկայացնում էին «Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք» խորագրով միջոցառումը: Աշակերտներն իրենց խոսքն սկսեցին՝ ներկայացնելով այն երեք սյուները, որոնց վրա խարսխվում են մեր հայրենիքը, մեր լեզուն, մեր սրբությունը, այն է՝ Հայաստան, Մայր երկիր և Սուրբ մասունք: Ներկայացրեցին մեր պատմությունը՝ սկսած հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցից, Հայկ Նահապետից, Տիգրան Մեծից, Գրիգոր Լուսավորչից մինչ մեր օրերը: Հայրենասիրական ոգով կատարված երգերը հիացրեցին և հուզեցին բոլորին: Մանուկների խոսքերում գովերգվեցին մեր սուրբ լեռը ՝ Արարատը, Զվարթնոց տաճարը, մագաղաթյա թերթերը և մեր ազգի անկոտրում ոգին ու կամքը: Միջոցառումը եզրափակվեց «Միասնության շուրջպար» և «Ապրել խաղաղ» երգերի կատարումով: Վերջում իր շնորհավորանքի խոսքն ասաց դպրոցի տնօրեն Մ. Սամվելյանը:

Արմավիր, ք. Վաղարշապատի թիվ 9 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.