News

Ռազմավարական նշանակություն ունեցող մասնագիտությունները՝ առաջնահերթություն

Educational 2016-04-28

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվական բաժնի հաղորդման՝ կայացել է Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի 2016 թվականի առաջին նիստը, որը վարել է ԿԳ նախարար, խորհրդի նախագահ Լևոն Մկրտչյանը:
Հիմնական զեկուցմամբ հանդես է եկել նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը: Նա ՄԿՈՒԶԱԽ-ի անդամներին ներկայացրել է գործատուներից ստացված առաջարկությունները չափորոշիչների մշակման վերաբերյալ: 
 
Համաձայն Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի հետ կնքած պայմանագրի՝ նախատեսվում է մշակել 12 մասնագիտության չափորոշիչներ, սակայն խորհրդի քննարկմանը ներկայացվել էր 15 չափորոշչի առաջարկ: 
 
Հիմք ընդունելով այն իրողությունը, որ որոշ մասնագիտություններ ՄԿՈՒ հաստատություններում այս պահին ուսուցանվում են առանց հաստատված չափորոշիչների՝ ՀՀ ԿԳ նախարարն առաջարկել է առաջնահերթությունը տալ պետության համար ռազմավարական նշանակություն, ինչպես նաև քոլեջներում և ուսումնարաններում այս պահին ուսուցանվող և աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտություններին:
 
«Մենք պետք է չափորոշիչների հաստատումից հետո նաև հասկանանք, թե որքանով են դրանք կրթական գործընթացում և իրական կյանքում քննություն բռնում: Եթե մինչ այժմ ավելի քան 150 ՄԿՈՒ չափորոշիչներ են մշակվել, ապա արդեն եկել է մի փուլ, որպեսզի կատարվի արված աշխատանքի վերլուծություն՝ հիմնված պահանջարկի և պետական առաջնահերթությունների վրա: 
 
Սա ընդունենք որպես սկզբունք և հետագա աշխատանքները շարունակենք այս սկզբունքից ելնելով»,-նշել է Լ. Մկրտչյանը: Որպես մտահոգություն նշվել է նաև, որ մի շարք կարևոր պետական նշանակության մասնագիտությունների համար չափորոշիչներ մշակված չեն:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.