News

Հարգանքի տուրք՝ գնդապետ Վասիլյանի շիրմին

Educational 2013-05-15

Մայիսի 8-ին Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի հանրույթը, խոնարհումի և հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհվածների հիշատակին, այցելեց գնդապետ Վասիլյանի շիրմին:

Աշակերտները և տնօրինությունը ծաղիկներ դրեցին Վասիլյանի շիրիմին: Ներկա գտնվող վետերաններին հղեցին իրենց խոսքը և հուզեցին իրենց երգով ու ասմունքով:

Աշակերտները խոստացան անել ամեն ինչ, որ մեր բանակը միշտ լինի հզոր ու հաղթական, ունենա ամուր ոգի ու կամք, լինի արժանի հետնորդ մեր քաջ հայորդիներին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.