News

Այց հրուշակեղենի ֆաբրիկա «Անուշարան»

Educational 2016-04-28

Աշակերտներին մասնագիտական կողմնորոշման հարցում աջակցելու գործում Գյումրու N 37 ավագ դպրոցի տնօրինությունը հաճախ է կազմակերպում այցեր և տեղում ծանոթացնում աշակերտներին մասնագիտություններին: Սովորողների մասնագիտական հետաքրքրությունների, մասնագիտություն¬ների կողմնորոշումների գործում մեծ է դպրոց-գործատու համագործակցության դերը: Օրերս աշակերտները այցելեցին «Անուշարան» հրուշակեղենի ֆաբրիկա: Ներկայացվեցին ֆաբրիկայի արտադրության հիմնական ճյուղերը՝ շաքարային և ալրային հրուշակեղենը: Աշակերտները ծանոթացան քաղցրեղենի պատրաստման տեխնոլոգիայի հետ՝ հյուրասիրվելով այդ ամենով:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 37 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.