News

Ու հառնեցին փյունիկի պես

Educational 2016-04-27

Ապրիլի 19-ին Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան N1 հիմնական դպրոցում Գ. Զոհրապի 155-ամյակին նվիրված <<Ու հառնեցին փյունիկի պես>> խորագրով միջոցառում էր կազմակերպել հ.լեզվի և գրականության ուսուցչուհի Նաիրա Հակոբյանը` 8բ դասարանի մասնակցությամբ: Աշակերտները ներկայացրին Զոհրապին` որպես նովելների, բանաստեղծությունների, քննադատական հոդվածների հեղինակ, որպես թարգմանիչ, քննադատ, իրավաբանական, քաղաքական գործիչ: Բեմականացվեցին <<Այրին>>, <<Զաբուղոն>>, <<Ճիտին պարտքը>> նովելները, նաև Գ. Զոհրապի առօրյա կյանքին և կյանքի վերջին օրերին վերաբերող հատվածներ: Բեմականցումներն ու աշակերտների խոսքը ուղեկցվեցին գեղեցիկ երաժշտությամբ, պարով, դուդուկի կենդանի կատարմամբ և երգերով: Աշակերտների բեմական խոսքը, դերասանական վարպետությունը հիացրին ներկաներին:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 1 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.