News

Ֆրանկոֆոնիա

Educational 2016-04-27

27/04/2016թ-ին «Կապուտանի միջնակարգ դպրոցում» 12-րդ դասարանում տեղի ունեցավ բաց դաս՝ ֆրանոֆոնիայի շրջանակներում ֆիզիկա առարկայից: Բաց դասն իր մեջ ներառում էր պաստառներ՝ ֆիզիկոսների կյանքի, աստղագիտության, որն իր մեջ ներառում էր նաև հետաքրքիր խաչբառ, էլեկտրականության և ռադիոակտիվության վերաբերյալ: Երեխաները կատարեցին հետաքրքիր փորձեր՝ կիրառելով ֆիզիկայի օրենքները, փայլուն ներկայացրեցին բոլոր պաստառները, ներկաների հետ լուծեցին խաչբառը, և վերջում կատարեցին մի գեղեցիկ կատակ-երգ: 27/04/2016թ-ին «Կապուտանի միջնակարգ դպրոցում» 6-րդ դասարանում տեղի ունեցավ բաց դաս՝ ֆրանոֆոնիայի շրջանակներում անգլերեն առարկայից: Բաց դասը նվիրված էր Ֆրանսիային, այն իր մեջ ներառում էր Ֆրանսիայի սովորույթներն ու ավանդույթները: Ներկայացվեցին ֆրանսիական պարեր և Ֆրանսիայի ազգային խոհանոցը: Խոսվեց նաև դավանանքի մասին: Այն մասին, որ այնտեղ են կենտրոնացված տարբեր ազգերի ներկայացուցիչներ, ըստ այդմ Ֆրանսիան ներկայացվեց որպես բազմակրոն երկիր:

Կոտայք, գ. Կապուտանի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.