News

Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք...

Educational 2016-04-27

Այս խորագիրն էր կրում Հայոց ցեղասպանության 101-ամյա տարելիցին նվիրված Արճիսի միջնակարգ դպրոցում անցկացված միջոցառումը: Դահլիճը ձևավորված էր թեմային համահունչ: Միջոցառման առաջին մասում աշակերտները բանաստեղծություններ և երգեր ձոնեցին 1 500 000 անմեղ զոհերի հիշատակին: Երկրորդ մասում դպրոցի թատերական խմբի ղեկավար` հայոց լեզվի ուսուցչուհի, Անահիտ Պապյանի նախաձեռնությամբ բեմադրվեց թատերական ներկայացում: Այն նվիրված էր թուրքական ջարդերի ժամանակ Սասունի գյուղերից մեկի պաշտպանության կազմակերպմանը: Ուսուցչուհին ջանք չէր խնայել վեր հանելու 20-րդ դարասկզբի հայ ընտանիքների վիճակը և նրանց մղած հերոսական պայքարը թուրք ջարդարարների դեմ: Միջոցառման վերջում ուսուցչուհին այն կապեց Արցախի քառօրյա պատերազմի հետ: Միջոցառումն ավարտվեց լավատեսական նոտայով:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.