News

ԵՊՀ ուսանողները՝ միջազգային օլիմպիադայի մասնակիցներ

Educational 2016-04-27

ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ուսանողները մասնակցել են “NCUMC”-ի (North Countries Universities Mathematical Competition) միջազգային ուսանողական ամենամյա օլիմպիադային: Այն կազմակերպում է Սանկտ Պետերբուրգի ազգային հետազոտական համալսարանը:
Ըստ ֆակուլտետի օլիմպիական թիմի ղեկավար Կարեն Քեռյանի՝ թիմը չի կարողացել տեղում մասնակցել օլիմպիադային՝ հանգամանքներից ելնելով:
 
Կազմակերպիչների առաջարկով միջազգային ուսանողական օլիմպիադան նույն ձևաչափով և չափորոշիչներով անցկացվել է ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում:
 
Օլիմպիադայի մասնակիցների գրանցած արդյունքներն ուղարկվելու են կազմակերպիչներին, ովքեր նույն չափորոշիչներով գնահատելու են ուսանողների աշխատանքները:
 
«Օլիմպիադաները միշտ էլ լավագույն ուսանողների ուսումնական գործընթացի բաղկացուցիչ մասն են կազմել: Նրանց համար սա ևս մեկ հնարավորություն է՝ ուժերը փորձելու, արագ կողմնորոշվելու և ունակությունները ցույց տալու»,-նշել է Կարեն Քեռյանը:
 
Աղբյուրը՝ Ysu.am
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.