News

Ժողովրդական բանահյուսությունը և բարոյականությունը

Educational 2016-04-27

Ս. թ. ապրիլի 26-ին Եղվարդի Համլետ Թադևոսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի դահլիճում տեղի ունեցավ մի շատ հետաքրքիր ու բովանդակալից միջոցառում՝ <<Ժողովրդական բանահյուսությունը և բարոյականությունը>> խորագրով: Միջոցառումը կազմակերպել էին դպրոցի II գ դասարանի աշակերտները՝ դասվար Ս. Մարությանի նախաձեռնությամբ ու գլխավորությամբ: Միջոցառման ընթացքում աշակերտները էպոսի, առակի, ասացվածքի, տաղիկ-խաղիկի, սուտասելուկի, երգ ու պարի, օրհնանքի, հեքիաթի միջոցով վեր հանեցին ու յուրովի մեկնաբանեցին բարոյականության բազում որակներ՝ հայրենասիրություն, աշխատասիրություն, ազնվություն, մարդասիրություն, ընկերասիրություն, բարություն, առատաձեռնություն և այլն, և, ընդհակառակը, ծաղրեցին ու վատաբանեցին մարդկային այնպիսի արատներ, ինչպիսիք են ագահությունը, խորամանկությունը, ստախոսությունը, ծուլությունը, դավաճանությունը, ծնողի հանդեպ անհարգալից վերաբերմունքը: Վստահ ենք, որ այս միջոցառումը երկար կմնա հանդիսատեսի, մանավանդ՝ մասնակից աշակերտների հիշողության մեջ և իր ներդրումը կունենա մեր երեխաների բարոյահոգեբանական դաստիարակության գործում:

Կոտայք, ք. Եղվարդի թիվ 2 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.