News

Միջոցառում Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոցում

Educational 2016-04-26

Մեծ եղեռնին նվիրված միջոցառումների շրջանակում ապրիլի 21-ին Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոցում կազմակերպվեց միջոցառում «Հայոց ցեղասպանություն-Հովհ. Շիրազ-101 » խորագրով:Միջոցառման նպատակն էր վառ պահել պատմական ողբերգական անցյալի և նահատակների մասին հիշողությունը, ինչպես նաև վեր հանել Շիրազի կյանքի և գործունեության ամենավառ դրվագները: Անդրադառնալով Հովհաննես Շիրազի կյանքին ու գործունեությանը՝ միջոցառման կազմակերպիչը՝ Ս.Միքայելյանը, մեկ անգամ ևս շեշտեց այն հանգամանքը,որ Շիրազն առաջիններից էր,որ խոսեց Հայոց ցեղասպանության մասին,քանի որ այն տարիներին այդ մասին քչերը համարձակություն ունեին խոսելու: Այս առումով նրա ավանդը մեր ժողովրդի պատմության և մշակույթի ոլորտում անգին է: Դահլիճի յուրաքանչյուր հատված Շիրազի մասին էր խոսում՝պաստառներ,գրքեր,նկարներ… Աշակերտները ներկայացրեցին մեծանուն բանաստեղծի ստեղծագործություններն ու կենսագրությունը, միաժամանակ մեծ էկրանին ցուցադրվում էր բանաստեղծի մասին պատմող ֆիլմ: Մեծ եղեռնից հետո որբի ճակատագիրը շատերին է ուղեկցել: Անհանգիստ, կրակոտ խառնվածքը Շիրազին նետում է փողոց,ուր վխտում էին անապաստան երեխաները: Աշակերտները փոքրիկ բեմադրությունով ներկայացրին բանաստեղծի կյանքի այդ հատվածը:«Ջուր տամ, պաղ ջուր…»,- կանչելով թափառում է նա, բայց ահա փողոցով անցնում է սև հացի բոքոնը ձեռքին մի խեղճ կին: Սոված Օնիկը փորձում է փախցնել հացը,բայց կինը բռնում է նրան ու… սեղմում կրծքին: Դա բանաստեղծի մայրն էր,որ կորցրել էր որդուն: Ցեղասպանության հետևանքով այս դառը ճակատագիրը բաժին ընկավ նաև մանուկ Շիրազին: Աշակերտներն իրենց ելույթներով, ասմունքով, երգերի անզուգական կատարումով հուզեցին և հայրենասիրական ոգի պարգևեցին ներկաներին: Եղեռնին նվիրված միջոցառումների շրջանակում ապրիլի 23-ին դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները դասղեկ Ս.Սարգսյանի հետ միասին մոմավառություն և ջահերով երթ կազմակերպեցին Աբովյանի քաղաքում՝ եկեղեցուց մինչև ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձան:

Կոտայք, ք. Աբովյանի թիվ 5 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.