News

Հիշում ենք և պահանջում

Educational 2016-04-26

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի հիշատակման օրը ` ապրիլի 24-ին, Սևանի Մ. Մաշտոցի անվան N1 հիմնական դպրոցում միջոցառում էր: Միջոցառումը կազմակերպել էին դպրոցի 4-9-րդ դասարանների աշակերտները: Միջոցառումն սկսվեց աղոթքով. աղոթք առ Աստված, աղոթք Մեծ եղեռնի նահատակների և ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին: Շարականների, հայկական դուդուկի հնչյուններն էին թևածում սրահում: Աշակերտների հուզիչ խոսքը պարուրել էր ներկաներին: Նրանց խոսքում կար պահանջ, պահանջ ցեղասպանության ճանաչման. <<Մենք ենք տերը մեր երկրի, հիշում ենք ու պահանջում>>: Միջոցառումից հետո տեղի ունեցավ մոմավառություն, որից հետո դպրոցի տնօրենությունը, ուսուցչական կոլետիվը, աշակերտները միացան երթին դեպի անմեղ զոհերի հուշարձան` ծաղիկներ խոնարհելու և հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 1 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.