News

Միջոցառում՝ Վարդենիսի թիվ 4 հիմնական դպրոցում

Educational 2013-05-15

Վարդենիսի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտական կոլեկտիվը անպատմելի խանդավառությամբ դիմավորեց Հաղթանակի օրը: Օրվա խորհուրդը հասցված էր նրանց. դասղեկական մասնախմբերը հաղթանակի օրվա առիթով մշակել էին միջոցառումների պլաններ` հաշվի առնելով դասարանների առանձնահատկությունները:

Դասարաններում անցկացված զրույցների հիմքում ընկած էր ոչ միայն տոնի բուն բովանդակության մեկնաբանությունները` այլև խոր հայենասիրության պատվաստելը մատաղ հոգիներում .չէ՞որ այսօրվա դպրոցականը մեր հայրենիքի վաղվա օրվա կերտողն է լինելու: Այս գիտակցությամբ առաջնորդվող մանկավարժները Հաղթանակի օրն ստացան իրենց աշխատանքի արդյունքը:

Պետք է հատուկ շեշտել, որ աշակերտական խորհուրդը ինքն էր մշակել օրվա ծրագիրը` այն հագեցնելով գեղարվեստական համարներով, որն այնքան համահունչ էր օրվա տրամադրությանը: Ահավասիկ դպրոցների սովորողների վրա անջնջելի տպավորություն թողեց Վարդենիսի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտների ելույթը կենտրոնական զբոսայգում, որտեղ ավանդաբար անցկացվում է Մեծ Հաղթանակի տոնահանդեսը:

Հիմնական արարողությունից հետո բեմահարթակ բարձրացան Վարդենիսի թիվ 4 հիմնական դպրոցի շնորհալիները, որոնց կատարմամբ հնչեցին հայրենասիրական երգեր և բանաստեղծություններ: Խմբում ընդգրկված աշակերտները` երգող Արուսյակ Հակոբյանը, ասմունքողներ Նոնա Խաչատրյանը, Արփինե Բարսեղյանը ,Գևորգ Համբարձումյանը, Հենրիկ Մանուկյանը, արժանացան ներկաների բուռն ծափողջույներին: Իրենց հեզաճկուն, հրաշալի պարերը ցուցադրեցին Տաթևիկ Վարդանյանը և Վարդենիսի թիվ 4 հիմնական դպրոցի «Տաթև» պարային համույթը:

Դպրոցի տնօրեն Անահիտ Սահակյանը, հոգեբան Ալիսա Երանոսյանը, կազմակերպիչ Աննա Զախարյանը և դպրոցի մի շարք մանկավարժներ արդեն ավանդույթ են դարձրել մեր ժողովրդի կյանքում եղած տոները նշանավորել աշակերտների մասնակցությամբ` դրանով իսկ նպաստելով նրանց քաղաքացիական ակտիվության ձևավորմանը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.