News

Գրիգոր Զոհրապի ծննդյան 155-ամյակը

Educational 2016-04-26

Արճիսի միջնակարգ դպրոցում նշվեց արևմտահայ հեղինակ, հասարակական գործիչ, թուրքական խորհրդարանի պատգամավոր Գրիգոր Զոհրապի 155-ամյակը: Աշակերտները նախ ներկայացրին Նորավեպի իշխանի կյանքի ուղին, ստեղծագործությունները և եղերական մահը 1915թ. ապրիլին: Դահլիճը ձևավորված էր թեմային համահունչ, ցուցադրվում էին նկարներ Զոհրապից և նրա ստեղծագործություններից: Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գ. Ալավերդյանը 8-րդ դասարանի աշակերտների ջանքերով բեմադրեց Գր. Զոհրապի <<Առջի սեր, առջի բարի>> նորավեպը: Ուսուցչուհուն հաջողվեց վեր հանել Զոհրապի անցած ողջ կյանքը: Աշակերտները Զոհրապի արարքը համարեցին հերոսություն, երբ բարեկամների հայրենիքից հեռանալու հորդորներին նա պատասխանեց. <<Որու թողեմ սա անտեր ու անգլուխ ժողովուրդը, չէ, հեռանալ չեմ կըրնար, պարտքս է մինչև վերջ պատնեշի վրա կենալ>>:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.