News

Երեքնուկի երազանքը

Educational 2016-04-25

2016թ. ապրիլի 16-ին Վանաձորի Ա. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցում անցկացվեց «Երեքնուկի երազանքը» խորագիրը կրող միջոցառումը: Հերոսները 2 Գ դասարանի սաներն էին /դասվար՝ Վ. Խումարյան/: Գեղեցիկ և ճաշակով ձևավորված բեմն իսկական հեքիաթի էր նման: Միջոցառման գլխավոր առանցքը երեքնուկ ծաղիկն էր, որը ցանկանում էր մեծարվել վարդի նման: Այդ հարցում նրան օգնեց ֆլորան: Նա երեքնուկի երեք տերևներին կախարդական զորություն և անուններ տվեց՝ «Մայր բնություն» (մարտ), «Մայր սրբություն» (ապրիլ) և «Մայր հայրենիք» (մայիս): Երբ պոկվեց առաջին տերևը, աշակերտները գեղեցիկ կատարումներով և բեմական հետաքրքիր խաղով ներկայացրին բնության զարթոնքը: Երբ պոկվեց երկրորդ տերևը, հայտնվեց ապրիլը և մեծարեց հայուհուն: Երեխաները գեղեցիկ, հուզիչ, անմիջական կատարումներով թե´ ուրախության, թե´ հուզմունքի պահեր պարգևեցին հանդիսականներին: Իսկ երբ պոկվեց երրորդ տերևը, հայտնվեց մայիս ամիսն իր անչափ հուզիչ, հաղթական ոգով տոգորված ինքնակենսագրական բանաստեղծությամբ և ներկայացավ հայրենիքի պաշտպան զինվորներով: Աշակերտները կատարեցին հայրենասիրական խրոխտ երգեր, պարեր: Ողջ միջոցառման ընթացքում օգտագործվեց թեմային համահունչ սահիկահանդես, տեսանյութ:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.