News

Արքա-քաղաք Անի

Educational 2016-04-25

Կրկին մարդաշատ էր Գյումրու թիվ 28 հիմնական դպրոցի դահլիճը: Պատմության ուսուցչուհի Անահիտ Առաքելյանն իր հերթական հայրենասիրական միջոցառումն էր ներկայացնում հանդիսատեսին: Այն նվիրված էր հայոց մայրաքաղաք արքա-քաղաք Անիին: Ոգևորված էին բոլորը: Աշակերտներն իրենց ելույթով մեկ անգամ ևս ապացուցեցին հայ ժողովրդի վեհությունն ու մեծությունը, աննկուն ու անկոտրում կամքն ու ոգին: Անդրադարձ կատարվեց նաև քառօրյա պատերազմին: Ներկաները հարգեցին զոհված քաջերի հիշատակը, խոստացան միշտ հիշել նրանց և լինել արժանի հետնորդներ:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 28 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.