News

Երկրագնդի օր

Educational 2016-04-25

Բաց դաս «Երկրագնդի միջազգային օրը» թեմայով Երկրագնդի միջազգային օրվա կապակցությամբ դպրոցի 6-րդ դասարանցիները դասղեկ՝ Նարինե Կարապետյանի ղեկավարությամբ անցկացրեցին բաց դաս:Արժևորվեց «Երկիր» մոլորակը,գնահատվեց և ներկայացվեց այն ձևերը,որոնց միջոցով կարելի է պաշտպանել այն:Կարևորվեց մարդ-բնություն փոխկապվածությունը:Հիմնավորվեց համամոլորակային հիմնախնդիրների՝ գլոբալ տաքացման,օզոնային ճեղքերի առաջացման պատճառները և քաղցրահամ ջրի պահպանման խնդիրը:Դասի նպատակն էր իմանալ երկրագնդի առաջացման,զարգացման փուլերը և լինել բարեխիղճ բնակիչը մոլորակի:Կարևորվեց երկրագնդի դերը Ծիր Կաթին գալակտիկայում,արևի խնամակցությունը կյանքի բոլոր պայմանները ապահովվող եզակի մոլորակին: Դասը ներկայացվեց «Պրիզմա»,«Խորանարդում»,«Ապագայիանիվ»,«ցուցապաստառ»,«ծառատունկ» ուսուցման մեթոդներով:Դասի ընթացքում կատարվեց խմբային հետազոտություն` օգտագործելով տեղեկատվական միջոցները,ուղորդվելով ջերմոցային էֆեկտ,օզոնի ճեղքեր և քաղցրահամ ջուր ուղղորդիչներով: Դասարանի ղեկավար՝ Նարինե Կարապետյան

Գեղարքունիք, գ. Վարդենիկի թիվ 2 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.