News

Կրթական համագործակցությունն ընդլայնվում է

Educational 2016-04-25

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվական բաժնի հաղորդման՝ նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Մհդ. Իսսամ Նայալին:
Ողջունելով Մհդ. Իսսամ Նայալին` նախարարն ընդգծել է, որ հաշվի առնելով պատմականորեն ձևավորված հայ-սիրիական բարեկամական հարաբերությունները, Հայաստանը Սիրիայի համար այս բարդ իրավիճակում ևս պատրաստ է անել ամեն ինչ երկու պետության կրթական համակարգերի միջև առկա համագործակցության ամրապնդման և զարգացման համար:
 
«Մենք պատրաստակամ ենք ընդունելու և աջակցելու կրթության կարիք ունեցող բոլոր քաղաքացիներին, նույնիսկ այդ նպատակով պետության աջակցությամբ հատուկ ծրագրեր են մշակվել»,-նշել է նախարար Լ.Մկրտչյանը:
 
Գոհունակություն հայտնելով կրթության ոլորտում առկա համագործակցության մակարդակից` Մհդ. Իսսամ Նայալին բարձր է գնահատել Հայաստանի գիտական մեծ ներուժը, ինչպես նաև համալսարանական համակարգում սիրիացի ուսանողների ներգրավվածության լայն հնարավորությունները:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.