News

Բաց դաս` Երևանի թիվ 116 դպրոցում

Educational 2013-05-15

Մայիսի 11-ին Երևանի թիվ 116 հիմնական դպրոցում 7-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ անցկացվեց բաց դաս` նվիրված մտքի հսկաներից մեկի` 7-րդ դարի մեծ գիտնական Անանիա Շիրակացու ծննդյան 1400-ամյակին:

Աշակերտները ներկայացրին նրա կյանքն ու գործունեությունը, աշխատությունները: Խաչբառի տեսքով կատարվեց խմբային աշխատանք, մեկնաբանվեցին դրան վերաբերվող հարցերն ու երևույթները:

Դասն ընթանում էր համակարգչային օպերատորի պատրաստած տեսանյութերով: Դասն իր մեջ ներառել էր զեկուցումներ, բանաստեղծություններ, աքրոստիկոսներ` նվիրված Անանիա Շիրակացուն: Դասը եզրափակվեց «Տիեզերք» երգով: Բաց դասը կազմակերպել էր ֆիզիկայի ուսուցչուհի Աննա Թովմասյանը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.