News

Բաց դաս-դատ միջոցառում նվիրված հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին

Educational 2016-04-23

Շուռնուխի միջնակարգ դպրոցում կազմակերպվել է բաց դաս-դատ-միջոցառում, նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին: Բաց դասի միջոցով փորձեցին բարձրացնել Հայոց ցեղասպանության հիմնախնդիրը՝ իրավական տեսանկյունից: Միջոցառման շրջանակներում բարձրացվեցին այն իրավական հիմքերը, որոնց միջոցով ՀՀ կարող է դիմել Միջազգային դատարան: Զուգահեռ ներկայացվեցին նաև Թուրքիայի ժխտողականության հիմնական տարրերը: Դասը կազմակերպված էր դատավարության ձևով, որտեղ լսվեցին ՀՀ հայցն ու Թուրքիայի պատասխանը: Հայոց ցեղասպանության հիմնախնդիրը, լինելով 20-րդ դարի ամենաչարաբաստիկ և անմարդկային ոճրագործոթյուններից մեկը և, ըստ էության՝ նորագույն ժամանակաշրջանի առաջին ցեղասպանությունը, դեռևս չի հասել իր վերջնական հանգուցալուծմանը, քանզի նախանշվում են բազում խնդիրներ, նախ և առաջ, դրա հիմնական մեղավորի՝ Թուրքիայի ոչ միայն մշտապես շարունակվող ժխտողական քաղաքականության իրականացման պատճառով, այլ նաև վերջինիս կողմից ներդրվող այն ահռելի հակահայկական և միզոնեիստական հիստերիայի արդյունքում, որն այդ առումով մինչ օրս որևէ դրական միտում չի ներշնչում:

Սյունիք, գ. Շուռնուխի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.