News

Մեզ բացակա չդնեք...

Educational 2016-04-23

Արճիսի միջնակարգ դպրոցում հուշ-ցերեկույթ էր` նվիրված արցախյան քառօրյա պատերազմի նահատակներին: Նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին հարկադրված պատերազմում նահատակվածների հիշատակը: Նահատակներ, որոնք դաստիարակվել են Խորենացու, Եղիշեի, Աբովյանի, Րաֆֆու, Դեմիրճյանի պատմություններով, որոնց երակներում հոսում է Մեծն Նժդեհի, Անմահ Մոնթեի, Թաթուլի և մյուս քաջ հայորդիների արյունը: Նրանք հերոսությամբ գերազանցեցին արցախյան պատերազմում հաղթած իրենց հայրերին: Սրտառուչ և հուզիչ խոսքեր հնչեցին նրանց կատարած գործի, նրանց հերոսության մասին: Բոլորը գլուխ խոնարհեցին մեր առյուծասիրտ հերոսների և նման քաջեր ծնած մայրերի առջև: Հուզիչ երաժշտություն, երգեր և բանաստեղծություններ հնչեցին նրանց հիշատակի հավերժացման համար:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.