News

Գույների ներդաշնակ աշխարհում

Educational 2016-04-22

Առաջնորդվելով «Ծիլ բուսած» երեխաների ներդաշնակ զարգացման կենտրոնի մեթոդաբանությամբ՝ Ծաղկունք բաց դպրոց-հիմնադրամի փոխտնօրեն Հ. Կարախանյանն ու հոգեբան Վ. Խաչատրյանը (վերապատրաստված «Ներդաշնակ զարգացում» ծրագրի շրջանակում) 12-րդ դասարանում իրականացրեցին բաց դաս: Դասին համակցված էին արվեստի տարբեր ճյուղեր՝ երաժշտություն, նկարչություն և գրական ստեղծագործություն: Քայլն ուղղված էր աշակերտների ինքնաճանաչման զարգացմանը: Աշխատանքն աշակերտների համար հետաքրքիր էր, բազմաբովանդակ, այն հնարավորություն տվեց նրանց նկարների միջոցով արտահայտելու իրենց հույզերն ու զգացմունքները:

Գեղարքունիք, գ. Ծաղկունքի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.