News

Կստեղծվի ԿԳ նախարարին կից հասարակական խորհուրդ

Educational 2016-04-19

Կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհուրդ ձևավորելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ: Խորհուրդը գլխավորելու է նախարար Լևոն Մկրտչյանը:
Մրցույթին կարող են մասնակցել հասարակական կազմակերպություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ, ինչպես նաև շահագրգիռ անձինք:
 
Նշվածների գործունեության բնույթը պետք է համընկնի նախարարության գործունեության հիմնական ուղղություններին և ոլորտում պետք է ունենան առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն:
 
Հայտերը պետք է ներկայացվեն ապրիլի 19-ից մինչև մայիսի 3-ը ներառյալ (ժամը 10:00-17:00) ՀՀ կրթության և գիտության նախարարության ընդհանուր բաժին:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.