News

Բաց դաս՝ «Կոնֆլիկտ, խաղաղություն»

Educational 2016-04-19

Գյումրու թիվ 37 ավագ դպրոցի 8 դասարանի աշակերտները մասնակցելով World Vision հասարակական կազմակերպության կողմից անցկացվող սեմինար-քննարկումներին՝ ձեռք բերած գիտելիքները փոխանցեցին դասընկերներին՝ կազմակերպելով բաց դաս «Կոնֆլիկտ, խաղաղություն» թեմայով: Դասի նպատակն էր սովորեցնել կոնֆլիկտային իրավիճակներում ճիշտ լուծում գտնել՝ տարբերելով կոնֆլիկտը բանականությունից, զարգացնել մարդկային հարաբերությունները, ձևավորել աշակերտների մեջ խաղաղություն հասկացությունը: Մասնակիցները մեծ հետաքրքրությամբ գործի դրեցին իրենց գիտելիքները՝ տալով կոնֆլիկտի, բանակցության և խաղաղության մասին մեկնաբանում՝ ընդգծելով նմանություններն ու տարբերությունները: Դասը կրում էր ուսուցողադաստիարակչական բնույթ: Վերջում շնորահակալական խոսքով հանդես եկան World Vision հասարակական կազմակերպության աշխատակիցները…

Շիրակ, ք. Գյումրու թիվ 37 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.