News

Բաց դաս կենսաբանություն առարկայից

Educational 2016-04-18

2016թ-ի ապրիլի 9-ին <<Մեծ Սեպասարի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում անցկացվեց բաց դաս <<Էվոլյուցիոն տեսություն: Օրգանական աշխարհի զարգացման հիմնական օրինաչափությունները>> թեմայից 11-րդ դասարանում <<Կենսաբանություն>> առարկայից՝ ուսուցչուհի Ն.Թովմասյանի ղեկավարությանբ: Խմբային աշխատանքների միջոցով ներկայացվեցին <<Բնական ընտրություն>>, <<Գոյության կռիվ>>, <<Օրգանիզմների հարմարվածությունը որպես բնական ընտրության արդյունք>> թեմաները: Աշակերտները իրենց տեսական գիտելիքները զուգորդեցին տեսանյութերով, որոնք իրենք էին նկարահանել: Տեսանյութերում ներկայացված էին գյուղական միջավայրում ապրող կենդանիների միջև ընթացող ներտեսակային, միջտեսակային, անօրգանական աշխարհի անբարենպաստ պայմանների դեմ գոյության կռվի ձևերը, ինչպես նաև հովանավորող գունավորման,սերնդի նկատմամբ խնամքի ցուցադրման կադրեր: Պաստառի վրա կատարված աշխատանքը ամրապնդեց աշակերտների գիտելիքները էվոլյուցիայի ձևերի, էվոլյուցիայի ուղիների՝ ստոմոֆոզների, իդիոադապտացիաների և ընդհանուր դեգեներացիայի վերաբերյալ: Այնուհետև Թովմասյանը անհատական քարտային աշխատանք հանձնարարեց աշակերտներին՝ գնահատումը ավելի ճիշտ և հստակ դարձնելու համար: Ամփոփիչ գնահատականը ձևավորվեց խմբային աշխատանքի, քարտային աշխատանքի, ինչպես նաև պաստառի վրա կատարած աշխատանքի արդյունքներով:

Շիրակ, գ. Մեծ Սեպասարի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.