News

Բաց դաս մաթեմատիկա առարկայից

Educational 2016-04-18

Օրերս մաթեմատիկայի բաց դաս Էր Նոր Հաճնի թիվ 1 հիմնական դպրոցի VI ա դասարանում: Դասը վարում էր դպրոցի տօրենի ուսունական աշխատանքների գծով տեղակալ Հ. Ռոստոմյանը համակարգչային սենյակում: Դասի թեման էր «Հավասարումներին հանգող խնդիրների լուծումը», դասի նպատակն էր ընդլայնել և խորացնել մեկ անհայտով հավասարումների լուծման հաշվեկանոնի մասին արդեն ձեռք բերած գիտելիքները, ձևավորել տեքստային խնդիրները հավասարուների միջոցով լուծելու հմտությունները և մեծացնել հետաքրքրությունն առարկայի նկատմամբ: Դասի տիպը նոր նյութի հաղորդման և յուրացման դաս էր, կառուցվածքը՝ ԽԻԿ համակարգ: Ուսուցչուհու վարած դասն աչքի էր ընկնում դասավանդման ավանդական և նոր մեթոդների համադրմամբ, որն օգնեց աշակերտներին ստանալ առավել խոր ու կայուն գիտելիքներ: Դասի ավարտին աշակերտները կարողացան տեքստային խնդիրների պահանջները գրի առնել հավասարման տեսքով, լուծել և գտնել անհայտ մեծության որոնելի արժեքը: Կատարվեց ամփոփում և գնահատում: Դասը հետաքրքիր էր, ուսանելի և օրինակելի:

Կոտայք, ք. Նոր Հաճնի թիվ 1 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.