News

Բաց դաս` նվիրված Հայոց ցեղասպանությանը

Educational 2016-04-18

Արճիսի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանում բաց դասի թեման Հայոց ցեղասպանությունն էր: Աշակերտներին հանձնարարված էր պատրաստել սլայդներ: Յուրաքանչյուր աշակերտի հանձնարարված էր ենթաթեմա` սկսած ցեղասպանության եզրույթի ստուգաբանությունից և պանթյուրքիզմից, ապա ներկայացրին բուն ցեղասպանությունը ըստ փուլերի, հետևանքները, ցեղասպանությանը նվիրված ստեղծագործություններ, մեծ տերությունների և առաջավոր հասարակության վերաբերմունքը: Աշակերտների մի խումբ ներկայացրեց ինքնապաշտպանական մարտերը: Վերջում խորին հարգանքով թվարկվեցին այն երկրներն ու կազմակերպությունները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Դպրոցի ուսուցչուհի Հ. Պողոսյանը փորձեց կապել Արցախի քառօրյա պատերազմի հետ և խնդրեց աշակերտներին հետևություն անել` ինչ է փոխվել 20-րդ դարասկզբի թուրքական ծրագրի և 21-րդ դարասկզբի թուրքական ծրագրի մեջ: Աշակերտները կարողացան լուրջ հետևություններ անել: Դասը հաջողված էր և ուսուցչուհին հասավ իր նպատակին:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.