News

Օրենքի և իրավունքի անկաշառ դատապաշտպանն ու մեծատաղանդ արձակագիրը

Educational 2016-04-16

Ս/թ ապրիլի 13-ին Գյումրու <Օյունջյան> դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիներ Գ. Հարոյանի, Ն. Վարդանյանի և VIIIԱ դասարանի աշակերտների նախաձեռնությամբ կազմակերպվել էր ցերեկույթ՝ նվիրված 19-րդ դարի արևմտահայ հայտնի գրող, նուրբ խոսքի վարպետ և խորը հոգեբան Գրիգոր Զոհրապի ծննդյան 155 ամյակին: Դասարանը կահավորված էր գեղեցիկ և ճաշակով: Պատերին փակցված էին ասույթներ, մեծ գրողի մտքերից, աշակերտների պատրաստած պաստառները: Աշակերտների սահուն խոսքն ու արտահայտիչ ասմունքն ընդմիջվում է Գր. Զոհրապի կյանքն ու ստեղծագործությունները ներկայացնող հետաքրքրաշարժ տեսաերիզներով: Բեմականացվեց մեկ հատված Զոհրապի և Թալեաթի երկխոսությունից: Թեպետ դաժանաբար վարվեցին նրա հետ, բայց այսօր էլ շարունակում է ապրել սերունդների հիշողության մեջ, որովհետև նա գրականություն բերեց իր նյութը, կերտեց իր կերպարները, ստեղծեց հայ նորավեպի արվեստը և հայ գրականության պատմության մեջ հաստատեց իր անունը՝ Նորավեպի իշխան:

Շիրակ, ք. Գյումրու Օյունջյան մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.