News

Որակյալ կրթությունը՝ առաջնահերթություն

Educational 2016-04-15

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական բաժնի հաղորդման՝ նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Մոսկվայում կազմակերպված Մոսկովյան միջազգային կրթական ցուցահանդեսին:
Պատվիրակության կազմում են ՀՀ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը և Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը: 
 
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը մասնակցել է նաև ԵԱՏՄ մասնակից պետությունների կրթության և գիտության նախարարների հանդիպմանը, որտեղ հանդես է եկել ելույթով:
 
«Կրթության ոլորտի միջպետական համագործակցությունը դիտարկվում է որպես արդյունավետ ձևաչափ ազգային բարձրագույն կրթական համակարգերի մրցունակությունը բարձրացնելու և միջազգային կրթական համակարգում ներգրավելու տեսանկյունից»:
 
Նախարար Լևոն Մկրտչյանի ընդգծմամբ՝ ԵԱՏՄ շրջանակում միջպետական կրթական պայմանագրերը կարևոր են կրթության որակի բարձրացման և արհեստավարժ կադրերի պատրաստման առումով: 
 
«Մենք համոզված ենք, որ մի շարք կարևորագույն խնդիրներ ինչպես այսօր, այնպես էլ ապագայում լուծում պետք է ստանան որակյալ կրթության ապահովման միջոցով»,-շեշտել է Լ.Մկրտչյանը և հավելել, որ ազգային կրթական համակարգերի հիմքում պետք է ընկած լինեն նույն արժեքները:
 
Աղբյուրը՝ Edu.am
Նկարը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.