News

Անաղարտ պահենք մեր մայրենի լեզուն

Educational 2016-04-15

Մայրենի լեզուն ինչպես ամեն ազգի, այնպես էլ հայ ժողովրդի համար ազգային էության և ինքնության ամենակարևոր վկայությունն է, մեր պատմության ու անցյալի կախարդական բանալին: Փետրվարի 27-ին՝ Մայրենիի օրը,Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցի 2-րդ դասարանցիների համար անմոռանալի օր էր: Փոքրիկները տոնական հագնված ելույթ ունեցան՝ գովերգելով մեր մայրենին: Նրանք փառաբանեցին մեր առաջին ուսուցիչ Մ.Մաշտոցին,արտասանեցին մայրենիին նվիրված բանաստեղծությություններ և երգեցին ուրախ երգեր: Փոքրիկները վերջում երդվեցին մաքուր ու անաղարտ պահել մեր մայրենին՝ հայոց լեզուն:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 3 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.