News

Բնագիտական առարկաների շաբաթ Վանաձորի թիվ 4 դպրոցում

Educational 2016-04-14

2016թ. ապրիլի 4-ից ապրիլի 9-ը ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Պուշկինի անվան թիվ 4 հիմնական դպրոցում անցկացվեց բնագիտական առարկաների շաբաթ: Ձևավորվեց «Կանաչ անկյուն», աշակերտների համար ընթերցվեց ռադիոհաղորդում՝ «Պահպանենք հայրենի բնությունը» թեմայով: Ռադիոհաղորդման նպատակն էր աշակերտների մոտ ձևավորել հոգատար վերաբերմունք հայրենի բնաշխարհի նկատմամբ: Աշխարհագրության ուսուցչուհի Լ. Կիրակոսյանն ընթերցեց զեկուցում՝ «Ինտեգրված դաս աշխարհագրությունից» թեմայով: Թեման շատ արդիական էր և բովանդակալից: 5-6-րդ դասարանների աշակերտների համար կենսաբանության ուսուցչուհի Ա. Մելիքյանը կազմակերպել էր վիկտորինա՝ «Կենդանի մոլորակ» թեմայով, որի ընթացքում աշակերտները պատասխանեցին հարցերի, իսկ ճիշտ պատասխանող աշակերտները խրախուսվեցին փոքրիկ նվերներով: Շաբաթվա ընթացքում անցկացվեցին նաև այլ բաց դասեր: «Քիմիա» առարկայից բաց դաս էր կազմակերպել Ի. Բաբայանը 8 Գ դասարանում: Դասի նպատակն էր աշակերտների շրջանում ձևավորել գործնական աշխատանք կատարելու հմտություններ: Աշակերտները նախ լուծեցին հաշվարկային խնդիրներ, ապա պատրաստեցին որոշակի զանգվածային բաժնով հայտնի նյութ: «Առողջ կենսակերպ» թեմայով բաց դաս անցկացրեց Ա. Մելիքյանը 8 Ա դասարանում: Դասին հրավիրված էին դպրոցի ծնողական խորհրդի նախագահները: Դասի ընթացքում աշակերտները խմբերով ներկայացրեցին առողջ սննդին, սնման նորմերին, ռեժիմին, սննդակարգի կազմմանը ներկայացվող պահանջները: Անդրադարձան առողջության պահպանմանը, վիտամիններին, վտանգավոր հավելումներին, սննդի էսթետիկային: Ձևակերպեցին առողջ կենսակերպի կանոնները:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.